Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Փաշինյանի «սլիվը»

Փաշինյանի «սլիվը»
05.01.2025 | 16:43

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:

Այ, այսպես են արժեզրկում հերոսի ինստիտուտը. պարգևներ, կոչումներ «շաղ տալով», հետո պարտության պատասխանատվությունը ամեն կերպ բանակի վզին փաթաթելու մոլագարությամբ:

Երբ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պրովինցիալ դասախոսություն էր կարդում հերոսության թեմայով, պարզ էր, որ օրն էդ նշանաբանով է անցնելու:

Էլի պնդում եմ՝ Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն, առանց Փաշինյանի հրահանգի, տեղի չի ունենում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ